ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Map Armenian Russian English

 Մենյու
Թեժ գիծ
119

Գործունեություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի բնագավառներում' հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Տեսչական մարմինը ստեղծվել է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերակազմավորման արդյունքում:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի խնդիրներն են'

1) բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև իրականացված վերահսկողության շրջանակներում կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը․

2) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման միջոցառումների իրականացումը:



ecoinspect.am © 2019  logo