Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական
ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.4-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.4-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.4-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով https://cso.gov.am/ կայքէջին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 23-ից 27-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ https://cso.gov.am/ կայքէջի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 89, մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
հոդվածներ՝ 2, 6, 89, 90, 93, 151, 153, 180
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=161740
հոդվածներ՝ 12, 23, 33, 38, 247, 254, 277, 282, 283։
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062
հոդվածներ՝ 3, 5, 7, 8, 13, 15, 18։
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154717
հոդվածներ՝ 1, 2.1, 3, 4, 5, 6, 11:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք- https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159065
հոդվածներ՝ 3, 15, 19, 20, 30, 33, 46, 53, 62։
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
հոդվածներ՝ 4, 12, 19, 20, 22, 24, 31, 38, 39։
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
էջ 19, 46, 47, 52, 70, 71, 73, 82, 94, 97, 104, 106, 108, 110, 114, 121, 125, 127, 132,
137-144, 193, 201։
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2)
էջ՝ 30, 44։
Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան 2018
http://library.asue.am/open/5979.pdf
էջ՝ 45, 84, 103-104։
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
http://fliphtml5.com/fumf/egdx
էջ՝ 18, 31, 39, 40, 45, 47։
«Վիճակագրության ընդհանուր տեսություն», ուսումնական ձեռնարկ, Ալեքսան Պետրոսյան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2007թ. http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/04/Petrosyan-Vitsakagrutyun.pdf)
էջ 12։
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ (010) 515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am):