ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Map Armenian Russian English

 Մենյու
Թեժ գիծ
119

Իրագործված ծրագրեր

Լսենք Սևանի հորդորը: Սոցիալ-բնապահպանական գովազդ: (JICA) Փոքր դրամաշնորհային ծրագիր Հայաստան 2020:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լսենք Սևանի հորդորը» ծրագրի շրջանակներում նկարահանվել է Սևանա լճի բնապահպանական մարտահրավերների և հիմնախնդիրների վերաբերյալ սոցիալ-բնապահպանական գովազդ, հաշվի առնելով, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար Սևանա լիճը ունի խիստ կենսական նշանակություն: Քաջ գիտակցելով, որ Սևանա լճի ներկայիս վիճակը նորություն չէ և հիմնախնդիրները առաջացել են անտրոպոգեն ազդեցության արդյունքում, ուստի տեսահոլովակում Սևանի խոսքը ներկայացվել է որպես օգնության կանչ և սթափվելու պահանջ։ Տեսահոլովակում թիրախավորվել են Սևանա լճի գերշահագործման, Էվտրոֆիկացիայի, կենսաբազմազանության կորստի, թթվածնի քանակի և ջրի թափանցիկության նվազման, ջրի աղտոտման, ափերի մասնատման և աղբոտման հիմնախնդիրները: Տեսահոլովակի հիմնական ուղերձը ներկայացվել է մայր Սևանի այլաբանական կերպարով, առ այն որ Սևանա լճի հետ կապված իրավիճակի դրական փոփոխությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական քայլերից և պատասխանատու վարքից, այլապես արդյունքն անդառնալի և աղետալի կլինի։ Միաժամանակ հարկ է նշել, որ թեմայի ընտրության հիմնական նպատակը Սևանա լճի բնապահպանական իրավիճակի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացումն է, հասարակության շրջանում բնապահպանական պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության ձևավորումն ու ամրապնդումը։ Գովազդային տեսահոլովակը ցուցադրվելու է սոցիալական ցանցերով և տեղական հեռուստաալիքներով։ Կազմակերպվելու են կանխարգելիչ-իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում, պետական և ոչ պետական կազմակերպություններում, տնտեսավարող սուբյեկտների և այլ շահառուների շրջանում,՝ «Սևանն ուզում է ապրել և ապրեցնել» թեմայով։




ecoinspect.am © 2019  logo